Jump to content

Թամար Սանիկաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամար Սանիկաձե
վրաց.՝ თამარ სანიკიძე
Թամար Սանիկաձեն
Նախորդող Գիորգի Մարգվելաշվիլի 
Հաջորդող Ալեքսանդր Ջեջելավա
 
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն վրացի
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 30, 1978(1978-08-30) (46 տարեկան)
Ծննդավայր Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թբիլիսի, Վրաստան

Թամար Սանիկիձե (վրաց.՝ თამარ სანიკიძე, օգոստոսի 30, 1978(1978-08-30), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, Վրացական ԽՍՀ), Վրաստանի կրթության և գիտության նախարարը 2013 թվականի հուլիսից մինչև 2016 թվականի հունիսը։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թբիլիսիում։ 1999 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը, որտեղ մասնագիտացել է «Անգլերեն լեզվի և գրականության» մեջ։ 2000 թվականին Վրաստանի հանրային գործերի ինստիտուտում ստացել է մագիստրոսի աստիճան։

2005 թվականից 2009 թվականը աշխատել է Վրաստանի Քաղաքային համալսարանի ներկայացուցչությունում, իսկ 2009 թվականից 2012 թվականը՝ Վրաստանի հանրային գործերի ինստիտուտում։ 2012 թվականի հոկտեմբերին դարձել է Գեորգի Մարգվելաշվիլիի տեղակալը, ով այդ պահին ստանձնել էր Վրաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնը։

2013 թվականի հուլիսին հաջորդել է Մարգվելաշվիլիին, ով լքել էր իր պաշտոնը՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Պաշտոնում մնացել է մինչև 2016 թվականի հունիսի 3-ը։ Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի որոշմամբ, նոր նախարար դարձավ Ալեքսանդր Ջեջելավան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Премьер нашел замену Саникидзе -». Квирис Палитра.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]